Բաժանմունքում աշխատում են ինչպես ընդհանուր և լապարասկոպիկ, այնպես էլ նեղ մասնագիտական պրոֆիլի փարձառու վիրաբույժներ: Վիրաբուժական բաժանմունքում գործում են ուրոլագիական, նյարդավիրաբուժության, ակնաբուժական, քիթ կոկորդ ականջաբանության, անոթային վիրաբուժության, պրոկտոլոգիական, կրծքային, դիմածնոտային ծառայությունները։
Բաժանմունքում իրականացվում են ընդհանուր վիրաբուժական և նեղ մասնագիտական վիրաբուժական միջամտություններ: Բաժանմունքը հագեցած է տեխնիկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են ստեղծում կատարել բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ ավելի ժամանակակից մեթոդներով: Բաժանմունքում աշխատանքային գործունեություն են ծավալում արտերկրում վերապատրաստում անցած բազմաթիվ հմուտ մասնագետներ, որոնք իրականացնում են հետևյալ վիրահատությունները՝
1) Ստամոքս-աղիքային տրակտ․
ü գաստրէկտոմիա (ամբողջ ստամոքսի հեռացում / այդ թվում լապարասկոպիկ),
ü ստամոքսի ռեզեկցիա (ստամոքսի մի մասի հեռացում /այդ թվում լապարասկոպիկ),
ü ստամոքսի և 12 մ /ա թափածակված խոցերի, ինչպես նաև ստամոքսի և աղու վերքերի վնասվածքի դեպքում կարում (այդ թվում լապարասկոպիկ),
ü հաստ և բարակ աղիքների ռեզեկցիա (մասնահատում, այդ թվում լապարասկոպիկ),
ü որդանման ելունի հեռացում (կույր աղիի հեռացում, այդ թվում լապարասկոպիկ),
ü ուղիղ աղու առաջնային (ցածր) ռեզեկցիա,
ü նախկինում կիրառված ստոմայի լիկվիդացում (վերականգնում է աղիքային տրակտի ամբողջականությունը)։
2) Բիլիո-պանկրեատիկ տրակտ․
ü խոլեցիստեկտոմիա` լեղապարկի լապարոասկոպիկ հեռացում,
ü լեղուղիների կոնտրաստավորում վիրահատության ժամանակ,
ü լեղածորանի եւ բարակ աղու միջև բերանակցում,
ü վիրահատություններ վերականգնող բիլոդիեստերատիվ անաստոմոզներ (աղիների աղիքային միացում),
ü վիրահատություններ՝ ենթաստամոքսային գեղձի նեկրոզի, քրոնիկ քարային պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի կիստաների,
ü պանկրեատոդուոդենալ մասնահատում։
3) Ճողվածքահատում (ինչպես ցանցերի կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց)․
ü աճուկային,
ü ազդրային,
ü որովայնի սպիտակ գծի,
ü պորտային,
ü հետվիրահատական վենտրալ,
ü ստոձանու կերակրափողային բացվածքի սողացող եւ հարկերակրափողային ճողվածքներ,
ü ստոձանու հետտրավմատիկ ճողվածքներ։ Կախված ճողվածքի տեսակից վիրահատությունները կատարվում են նաև լապարասկոպիկ եղանակով։
4) Վիրահատություններ վահանաձև գեղձի խպիպի ժամանակ (գեղձի մասնահատում և ամբողջական հեռացում)։
5) Լյարդի էխինոկոզ։
6) Փայծաղի հեռացում (սպլենէկտոմիա) արյան հիվանդությունների և վնասվածքների ժամանակ։
7) Վիրահատություններ տարբեր տեղակայման թարախային պրոցեսների ժամանակ։
1․Անոթային վիրաբուժության․
üՎենէկտոմիա,
üՎիրահատություններ զարկերակների վրա / այդ թվում էնդովասկուլյար՝ ներանոթային միջամտություններ, բալոնանգիոպլաստիկա և ստենտավորումներ/։
Գործածվում են լազերային սարքավորումներ, ինչը հնարավորություն է ստեղծում զգալի չափով կրճատել վիրահատության տևողությունը, ստանալ կոսմետիկ էֆեկտ, էապես նվազում է հետվիրահատական հոսպիտալիզացիայի ժամանակահատվածը:
2․Պրոկտոլոգիական ծառայությանը կարող են դիմել հետևյալ խնդիրներով.
üթութք,
üհետանցքային աղու ճաք,
üսուր պարապրոկտիտ,
üուղիղ աղիքի խուղակներ,
üպոչուկի էպիթելային ուղիների բորբոքում (կիստա), փորկապություններ, դիսբակտերիոզներ:
Կատարվում են հաստ և ուղիղ աղիքի, շեքի և պոչուկ-սրբանային շրջանի, կոնքի հատակի ռեկոնստրուկտիվ և պլաստիկ վիրաբուժական հիվանդությունների բուժում:
3․ Նյարդավիրաբուժական միջամտություններ․
ü Անհետաձգելի,
ü Պլանային։
4․ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
5․Պլաստիկ վիրաբուժության ծառայություն
6․Ուրոլագիական ժառայություն։