Գյումրի բժշկական կենտրոն

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղերձը կանանց՝ Մարտի 8-ի առթիվ

«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղերձը կանանց՝ Մարտի 8-ի առթիվ 08.03.2015

Սիրելի կանայք եւ աղջիկներ,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` տարվա ամենագեղեցիկ տոնի առթիվ: Ձեր բարությամբ ու անսահման համբերությամբ, դժվարություններին դիմակայելու   կարողությամբ ու անսպառ լավատեսությամբ, ձեր անմնացորդ նվիրումով դուք ամբողջացնում եք  հայ կնոջ կերպարն ու արժանի եք ամենաբարձր գնահատանքի:


Գարնանաբույր այս տոնի առթիվ ուզում եմ  հատուկ շնորհավորել առողջապահության ոլորտում աշխատող կանանց, եւ շնորհակալություն հայտնել իրենց  հասանելիք աշխատանքն անվերապահորեն եւ բարեխղճորեն  կատարելու համար: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքում եւս  կրողն եք այն գիտակցության, թե որքան կարեւոր է ձեր ներդրումը նաեւ «Գյումրի» բժշկական կենտրոնի զարգացման  գործում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով, ձեզ ցանկանում եմ  կանացի երջանկություն եւ առողջություն:

«Գյումրի» ԲԿ տնօրեն` Արմեն  Իսահակյան