Գյումրի բժշկական կենտրոն

Պացիենտների համար / Հիվանդություններ / Երեխաների գիշերամիզության մասին

Երեխաների գիշերամիզության մասին 05.07.2016

Գիշերամիզությունը հիմնականում լինում է առաջնային, առանց  օրգանական պատճառների։ Այն 2 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների, քան աղջիկների մոտ։  Բանն այն  է, որ մինչեւ  5 տարեկան հասակում գիշերամիզությունը չի համարվում  նորմայի շեղում։ Կենտրոնական նյարդային համակարգի՝ միզապարկի աշխատանքը կարգավորող ֆունկցիաները լրիվ  չեն գործում, եւ երեխան չի գիտակցում, որ միզապարկը լիքն է, մանավանդ խորը քնի մեջ,  եւ միզում է անկողնում։ Ի՞նչ անել տվյալ պարագայում։ Պետք չէ երեխային կշտամբել, եթե թրջել է տակը, իսկ եթե չոր է արթնացել, անպայման  անհրաժեշտ է խրախուսել։ Քնելուց առաջ երեխան հանգիստ պետք է նստի զուգարանում` մինչեւ միզապարկը լրիվ դատարկվի։ Եթե դա չի օգնում, գիշերը պետք է արթնացնել եւ տանել զուգարան, սակայն պետք է հետեւել, որ երեխան քնաթաթախ չլինի։ Դրա իմաստն այն է, որ երեխան գիտակցի, որ միզապարկը լիքն է եւ պետք է վեր  կենալ ու գնալ զուգարան։ Եթե նշված միջոցները չեն օգնում, բացառիկ դեպքերում 7 տարեկանից  մեծ երեխաներին բժիշկները նշանակում են դեղորայքային բուժում։ Խորհուրդ եմ տալիս դիմեք ընտանեկան բժշկին կամ մակաբույժի:


Դոնարա Հակոբյան Գյումրու «Մոր եւ մանկան ավստրիական» հիվանդանոցի մանկաբույժ