Գյումրի բժշկական կենտրոն

Արտակարգ դեպք Գյումրիում

Արտակարգ դեպք Գյումրիում 08.03.2015

Մարտի 7-ին`  հրազենային վնասվածքներով եւ դանակահարության հետքերով, շտապբուժօգնության մեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել`1947 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ  Սմբատ Կնյազի Ղազարյանը` աջ նստատեղի ծակած-կտրած արյունահոսող վերքով, 1979 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ` Կնյազ Սմբատի Ղազարյանը` գանգուղեղային հրազենային բաց վնասվածքով, 1958 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Գառնիկի Ղուկասյանը`գանգի բաց վնասվածքով , 1985 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Սմբատի Ղազարյանը` ձախ ուսահոդի շրջանի հրազենային  վնասվածքով, 1980 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Գագիկ Ժորայի Ջանոյանը`գանգուղեղային փակ վնասվածքով, դեմքի փափուկ սալջարդով, եւ 1984 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Վլադիմիր Ալբերտի Հակոբյանը`ձախ ազդրի ծակած- կտրած վնասվածքով: Ամբուլատոր բուժօգնություն է ստացել`1969 թ. ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Համլետ Վարդգեսի Գեւորգյանը:


«Գյումրի» ԲԿ-ում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո` Գագիկ Ղազարյանը, Կնյազ Ղազարյանը եւ Գագիկ Ղուկասյանը տեղափոխվել են Երեւան:


Գագիկ Ջանոյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Սմբատ Ղազարյանը շարունակում են մնալ «Գյումրի» բժշկական կենտրոնում` բժիշկների վերահսկողության տակ: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

«Գյումրի» ԲԿ-ի մամուլի ծառայություն