
Սրտաբանական բաժանմունք
Սրտաբանական բաժանմունքին նախատեսված է 50 մահճակալ: Բաժանմունքի կազմի մեջ է մտնում նաև ինտենսիվ թերապիայի պալատը, որը հագեցած է կենտրոնացված թթվածնաբուժման, արհեստական շնչառության սաքավորումներով: Այստեղ բուժում են ստանում անհետաձգելի միջոցառումներ պահանջող հիվանդները.
|  | սրտամկանի սուր ինֆարկտով, | |||||||
|  | սրտի ռիթմի խանգարումներով (պարոքսիզմալ տախիկարդիայի նոպա, շողացման պարոքսիզմներ, II° և III°-ի նախպասիրտ-փորոքային պաշարումներ), | |||||||
|  | սուր սրտային անբավարարությունով (սրտային ասթմայի նոպա, թոքային այտուց), | |||||||
|  | անկայուն ստենոկարդիայով: | 
Ընդհանուր սրտաբանական բաժանմունքում բուժում են ստանում ինտենսիվ թերապիայի պալատից տեղափոխված հիվանդները.
|  | II-III° սրտային անբավարարություն, | |||||||
|  | III-IV ՖԴ ստենոկարդիա, | |||||||
|  | հիպերտոնիկ հիվանդություն, | |||||||
|  | կյանքին չսպառնացող սրտի ռիթմի խանգարումներ (էքստրասիստոլիկ առիթմիաներ, շողացող առիթմիա): | 

Բաժանմունքին կից գործում է սրտաբանական ֆունկցիոնալ կաբինետը, որտեղ իրականացվում են հետևյալ հետազոտությունները.
|  | էլեկտրոսրտագրություն, | |
|  | սրտի գերձայնային հետազոտություն, | |
|  | հոլտեր-մոնիթորինգ | |
|  | թրեդմիլ թեստ: | 
Բաժանմունքի կազմում գործում է նաև ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը:
Կատարվում են.
|  | կորոնարոգրաֆիա, | |
|  | պսակաձև զարկերակների ստենտավորում, | |
|  | պսակաձև զարկերակների թրոմբոասպիրացիա, | |
|  | պսակաձև զարկերակների բալոտդիլատացիա, | |
|  | ժամանակավոր էլէկտրախթանիչ սարքի տեղադրում, | |
|  | աորտագրաֆիա և ռենոանգիոգրաֆիա: | 












































