Գյումրի բժշկական կենտրոն

Ֆրեզնոյից ժամանած բժիշկները «Գյումրի» բժշկական կենտրոնում են

Ֆրեզնոյից ժամանած բժիշկները «Գյումրի» բժշկական կենտրոնում են 09.10.2015

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 5-ից 15-ը Հայաստանում է գտնվում ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակությունը: Նրանք մեր երկիր են ժամանել ՀՀ Նախագահի և առողջապահության նախարարի հրավերով՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ գործընկերների հետ, նրանց փոխանցել ոլորտի լավագույն և առաջադեմ փորձը, կիսվել իրենց մասնագիտական կարողություններով ու հմտություններով: Ներկայում տեղի բժիշկների հետ համատեղ մասնագիտական աշխատանքներ են իրականացվում:


Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խումբը հոկտեմերի 9-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում էր: Նրանք զրուցել են կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի եւ բուժանձնակազմի հետ, ծանոթացել բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի հնարավորությունների հետ:

 

«Գյումրի» ԲԿ ժամանած լապարոսկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանը, բարեգործական հիմունքներով, հոկտեմբերի 9-ին իրականացրել է չորս պացիենտի լեղաքարային վիրահատություն, անհրաժեշտության դեպքում նախատեսվում է կատարել նաեւ հաստ աղիքի  մասնատում՝ լապարոսկոպիկ միջամտությամբ:


Հավելենք, որ բարեգործական ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

 

Ֆրեզնոյից ժամանած բժիշկները «Գյումրի» բժշկական կենտրոնում են   Ֆրեզնոյից ժամանած բժիշկները «Գյումրի» բժշկական կենտրոնում են