Գյումրի բժշկական կենտրոն

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների իրականցման վերաբերյալ

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության ծառայությունների իրականցման վերաբերյալ 04.04.2015

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` ի դեմս նախարար Արմեն Մուրադյանի, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` ի դեմս ռեկտոր Միքայել Նարիմանյանի, «էրեբունի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն` ի դեմս Արթուր Ռոստոմյանի, «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվության ընկերություն «Մալաթիա» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն` ի դեմս Ասատուր Ասատրյանի, «Նորք֊Մարաշ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն` ի դեմս Լիդա Մուրադյանի, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն` ի դեմս Գրիգոր Գրիգորյանի, «Արամյանց բժշկական կենտրոն» առողջապահական փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն` ի դեմս Սամվել Հարությունյւսնի, «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն' ի դեմս Շահեն Խւսչատրյանի, «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն` ի դեմս Ալեքսանդր Սարկիսովի, «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն` ի դեմս Արմեն Իսահակյանի, «Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն» ՊՀՀՀՄ գործադիր տնօրեն` ի դեմս Մելքոն Գարասեֆելյանի (այսուհետ' կոդմեր), բնակչությանը պետության կոդմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեդապատ սաենտի տեղադրում) ծառայությունների (այսուհետ' ՍԱՎ) իրականացման գործընթացի կազմակերպման նպատակով, համաձայնեցին հետևյալի մասին,

                            

                                                                                              Հոդված 1

1.ՀՀ առողջապահության նախարարությունը.


1) Կձեռնարկի միջոցներ 2015 թվականի ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարի 24 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 3085-Ա հրամանով հաստատված «Բնակչությանը պետությւսն կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենտի տեղադրում) ծառայությունների կազմակերպման մասին» չափորոշչի բոլոր դրույթները իրականացնելու համար:


2) Սույն փոխըմբռնման հուշագրով ամրագրված ժամանակահատվածում վերոնշյալ բժշկական կազմակերպություններին կփոխհատուցի ծրագրի շրջանակներում իրականացված յուրաքանչյուր դեպք` ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ֆինանսական չափորոշչի և գների համաձայն:


3) Վերոնշյալ բժշկական կազմակերպություններում պարբերաբար կիրականացնի մշտադիտարկումներ' բժշկական օգնության և սպասարկման որակի և ծրագրի արդյունւսվետությունը գնահատելու նպատակով:


                                                                                              Հոդված 2

1. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը, «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Նատալի ֆարմ» ՍՊԸ «Մալաթիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ֊ն, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Արամյանց բժշկական կենտրոն» ԱՓԲԸ-ն, «Քանկոր սիրտ-անոթային բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն, «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ն, «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, «Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն» ՊՀՀՀՍ-ն.


1) 2015 թվակւսնի ապրիլի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կիրականացնեն ՍԱՎ կազմակերպման չւսփորոշչին համապատասխան դրույթների կատարման գործընթացը Երևան քաղաքում և մարզերում:


2) Սահմանված կարգով ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանում կներկայացնեն տեղեկատվություն' իրականացված վիրահատության յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:


3) Սույն ծրագրի շրջանակներում բժշկական օգնություն և սպասւսրկում ստացող քաղաքացուն (կամ նրա հարազատին) կապահովեն ՍԱՎ ծավալների, իրականացման մեխանիզմների, ինչպես նաև վիրահատության ընթացքի, ակնկալվող արդյունքների և հնարավոր բարդությունների մասին տեղեկատվությամբ:

                                                                                                Հոդված 3

Սույն փոխըմբռնման հուշագրով սահմանված են կողմերի ցանկությունները' առողջապահական ոլորտում ՍԱՎ ծրագրի ներդրման և բարեհաջող իրականացման նպատակով: Սույն փոխըմբռնման հուշագիրը կողմերի համար իրավունքներ և պարտականություններ չի առաջացնում: Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջև կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերով:

                                                                                                 Հոդված 4 


Սույն փոխըմբռնման հուշագիրը կագմված է հավասարազոր ուժ ունեցող տասնմեկ օրինակից:

                                                                                                                          

                                                                                                  Հոդված 5

Սույն փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ որևէ կողմ մյուսին գրավոր չի ծանուցել այն դադարեցնելու իր մտադրության մասին: