Գյումրի բժշկական կենտրոն

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 

«Գյումրու բժշկական կնետրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունքը իր ուրույն տեղն է զբաղեցնում Շիրակի մարզի վիրաբուժական ծառայության ցանցում:

 

Վիրաբուժական բաժանմունքում գործում են ուրոլոգիական, նյարդավիրաբուժություն, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանության, անոթային վիրաբուժության, պրոկտոլոգիական, կրծքային, դիմածնոտային, էնդոսկոպիկ վիրաբուժության, այրվածքաբանական ծառայությունները:

 

Բաժանմունքում աշխատում են ինչպես ընդհանուր, այնպես էլ այլ նեղ մասնագիտական պրոֆիլի փարձառու վիրաբույժներ:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք   Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք   Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում են ընդհանուր վիրաբուժական և նեղ մասնագիտական վիրաբուժական միջամտություններ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից տեխնիկական հզոր սարքավորումներով, որոնք հնարավորություն են ստեղծում կատարել բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ ավելի ժամանակակից մեթոդներով:

 

Բաժանմունքում աշխատանքային գործունեություն են ծավալում արտերկրում վերապատրաստում անցած բազմաթիվ հմուտ մասնագետներ, որոնք իրականացնում են հետեւյալ վիրահատությունները՝

 

Գյումրու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքում կատարվում են հետեւյալ վիրահատություններ.


1) ստամոքս-աղիքային տրակտ


 գաստրեկտոմիա (ամբողջ ստամոքսի հեռացում)


ստամոքսի ռեզեկցիա (ստամոքսի մի մասի հեռացում)


ստամոքսի և տասներկումատնյա աղու թափածակված խոցերի, ինչպես նաև ստամոքսի և աղու վերքերի վնասվածքի դեպքում կարում (այդ թվում լապարոսկոպիկ)


հաստ  և բարակ աղիքների ռեզեկցիա (մասնահատում)


որդանման ելունի հեռացում (կուր աղիի հեռացում, այդ թվում լապարասկոպիկ)


ուղիղ աղու առաջնային (ցածր) ռեզեկցիա


նախկինում կիրառված ստոմայի վերականգնում (վերականգնում աղիքային     տրակտի ամբողջականությունը)


2) билио-панкреатический тракт


 խոլեցիստեկտոմիա` լեղապարկի լապարոսկոպիկ հեռացում


լեղուղիների կոնտրաստավորում  վիրահատության ժամանակ


լեղածորանի եւ բարակ աղու միջեւ բերանակցում


իրահատություններ  վերականգնող բիլոդիեստերատիվ անաստոմոզներ (աղիների աղիքային աղիքների միացում)


 վիրահատություններ՝ ենթաստամոքսային գեղձի նեկրոզի, քրոնիկ քարային պանկրեատիտ, ենթաստամոքսային գեղձի կիստաների


3) Ճողվածքահատում (ինչպես ցանցերի կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց)


 աջուկային


 ազդրային


 որովայնի սպիտակ գծի


  պորտային


 հետվիրահատական վենտրալ


 ստոձանու կերակրափողային բացվածքի սողացող եւ հարկերակրափողային ճողվածքներ, ստոձանու հետտրավմատիկ ճողվաքծներ (կախվածք ճողվածքի տեսակից վիրահատությունները կատարվում են նաեւ լապարասկոպիկ եղանակով)


4) Վիրահատություններ վահանաձև գեղձի խպիպի ժամանակ (գեղձի  մասնահատում  և ամբողջական հեռացում)


5)  լյարդի էխինոկոզի


6) փայծաղի հեռացում (սպլենեկտոմիա) արյան հիվանդությունների և վնասվածքների ժամանակ


 

7) վիրահատություններ տարբեր տեղակայման թարախային պրոցեսների ժամանակ

 

 

Անոթային վիրաբուժության մեջ գործածվում են լազերային սարքավորումներ, ինչը նույնպես հնարավորություն է ստեղծում զգալի չափով կրճատել վիրահատության տևողությունը, ստանալ կոսմետիկ էֆֆեկտ, էապես նվազում է հետվիրահատական հոսպիտալիզացիայի ժամանակահատվածը:

 

 

Պրոկտոլոգիական ծառայությանը կարող են դիմել հետևյալ խնդիրներով.

 

        թութք,
        հետանցքային աղու ճաք,
        սուր պարապրոկտիտ,
        ուղիղ աղիքի խուղակներ,
        պոչուկի էպիթելային ուղիների բորբոքում (կիստա),
        փորկապություններ, դիսբակտերիոզներ:


Կատարվում են հաստ և ուղիղ աղիքի, շեքի, պոչուկա-սրբանային շրջանի, կոնքի հատակի ռեկոնստրուկտիվ և պլաստիկ վիրաբուժական հիվանդությունների բուժում:

 

Գյումրու բժշկական կենտրոն. Ընդհանուր վիրաբուժական բաժանմունք

 
 
 

Մեր մասնագետները

Արմեն  Ափինյան
Արմեն Ափինյան
պրոկտոլոգ
Մանրամասն
Հարություն Ղուկասյան
Հարություն Ղուկասյան
վիրաբույժ
Մանրամասն
Արկադի  Անդրիասյան
Արկադի Անդրիասյան
ուրոլոգ
Մանրամասն
Արմեն Գաբրիելյան
Արմեն Գաբրիելյան
վիրաբույժ
Մանրամասն
Արման Սարգսյան
Արման Սարգսյան
լապարասկոպիկ վիրաբույժ
Մանրամասն
Ռաֆիկ Տիտիրյան
Ռաֆիկ Տիտիրյան
վիրաբույժ
Մանրամասն
Սուրեն Թոսունյան
Սուրեն Թոսունյան
անոթային վիրաբույժ
Մանրամասն
Արմեն Նասիբյան
Արմեն Նասիբյան
լապարասկոպիկ վիրաբույժ
Մանրամասն