11.03.2015
        Մարտի 10-ին`  ժամը  23:50  րոպեին, ձախ սրունքի ներհոդային կոտրվածքով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1982 թվականին ծնված` Շիրակի մարզի Ոսկեհասկ  համայնքի բնակիչ Կամո Յաշայի  Ոսկանյանը: Ըստ բժիշկ-վնասվածքաբանՀրաչ Խաչատրյանի, ներկայում հիվանդի վիճակը միջին ծանրության է,  և համապատասխան բուժում է ստանում կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքում: 
Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:
                                          
«Գյումրի» ԲԿ  լրատվական ծառայություն









































