Գյումրի բժշկական կենտրոն

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է Գյումրու ԲԿ-ում

Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է Գյումրու ԲԿ-ում 16.06.2018

Այսօր՝ հունիսի 16-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Նախարարը մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ այցելել է նաեւ Գյումրու բժշկական կենտրոն: Վերջիններս ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի եւ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի հետ քննարկել են ոլորտի զարգացման մի շարք հացրեր:


Քննարկման առանցում եղել է պետական պատվերի համաչափ վերաբաշխումը: Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ մինչեւ այս կատարված հատկացումները վերանայվելու են եւ Գյումրու բժշկական կենտրոնին տրվելու է լրացուցիչ ֆինասավորում: ԲԿ-ի տնօրեն Արմեն Իսահակյանն էլ կարեւորել է ազգաբնակչությանը տրվող բուժսպասարկման որակի բարելավումն ու նեղ մասնագետների ինստիտուտի կայացումը:


Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ իր հերթին կարեւորել է բուժհիմնարկների եւ մարզպետարանի ամենօրյա համագործակցությունը: